Հոդված 14. Հակաահաբեկչական գործողության մասին տեղեկատվության սահմանափակումը
Հոդված 14. Հակաահաբեկչական գործողության մասին տեղեկատվության սահմանափակումը
Արգելվում է հակաահաբեկչական գործողության մասին այնպիսի տեղեկատվության տարածումը, որը`
1) բացահայտում է հակաահաբեկչական գործողության իրականացման հատուկ տեխնիկական եղանակներն ու գործելակերպը.
2) կարող է խոչընդոտել հակաահաբեկչական գործողության իրականացմանը և վտանգ ստեղծել քաղաքացիների կյանքի և առողջության համար.
3) ուղղված է ահաբեկչության քարոզչությանը կամ արդարացմանը.
4) տեղեկատվություն է պարունակում հակաահաբեկչական գործողությանը մասնակից պետական կառավարման համակարգի մարմինների, հատուկ ծառայությունների և ահաբեկչության դեմ պայքարի` դրանց մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաև այդ գործողության իրականացմանն աջակցություն ցուցաբերած անձանց մասին։
(14-րդ հոդվածը փոփ. 07.02.18 ՀՕ-98-Ն)