Գլուխ 2 · ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 10. Աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարն իրականացնող մարմիններին
Հոդված 10. Աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարն իրականացնող մարմիններին
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիներն ու կազմակերպությունները (անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից) պարտավոր են աջակցություն ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմիններին իրենց պարտականությունները կատարելիս։