Գլուխ 4 · ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 17. Ահաբեկչական գործողության հետևանքով տուժած անձանց սոցիալական վերականգնումը
Հոդված 17. Ահաբեկչական գործողության հետևանքով տուժած անձանց սոցիալական վերականգնումը
Ահաբեկչական գործողության հետևանքով տուժած անձանց սոցիալական վերականգնմանն ուղղված ծառայությունների մատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։
Նշված անձանց իրավական, հոգեբանական, բժշկական և այլ տիպի օգնություն ցուցաբերելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։