Գլուխ 5 · ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. Ահաբեկչության դեմ պայքարի մասնակից անձանց սոցիալական պաշտպանության երաշխիքները
Հոդված 19. Ահաբեկչության դեմ պայքարի մասնակից անձանց սոցիալական պաշտպանության երաշխիքները
Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների աշխատակիցների, նրանց ընտանիքների անդամների և ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական կառավարման համակարգի մարմիններին աջակցություն ցուցաբերող անձանց սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
(19-րդ հոդվածը փոփ. 07.02.18 ՀՕ-98-Ն)