Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Ահաբեկչության դեմ պայքարի նպատակները
Հոդված 2. Ահաբեկչության դեմ պայքարի նպատակները
Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպումը նպատակաուղղված է՝
1) ահաբեկչական գործունեության նախազգուշացմանը, բացահայտմանը, կանխմանը, խափանմանը և դրա հետևանքների նվազեցմանը.
2) ահաբեկչությունից անձի, հասարակության և պետության պաշտպանությանը.
3) ահաբեկչական գործունեությանը նպաստող պատճառների ու պայմանների բացահայտմանը և վերացմանը։