Գլուխ 2 · ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 7. Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինները
Հոդված 7. Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինները
Ահաբեկչության դեմ պայքարն իրականացնում են պետական կառավարման համակարգի մարմինները՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։
Ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտներն են`
1) Ազգային անվտանգության ծառայությունը. 2) Ոստիկանությունը.
3) Պաշտպանության նախարարությունը:
Ահաբեկչության դեմ պայքարին օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են նաև պետական կառավարման համակարգի մյուս մարմինները։
(7-րդ հոդվածը փոփ. 07.02.18 ՀՕ-98-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-45-Ն)