Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 9. Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինների հիմնական գործառույթները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինների հիմնական գործառույթները

Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինները օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում՝

1) մշակում և իրականացնում են ահաբեկչական գործողությունների բացահայտմանը, կանխմանը, խափանմանը, հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև դրանց կատարմանը նպաստող պատճառների և պայմանների բացահայտմանը և վերացմանը նպատակաուղղված կազմակերպական, ռեժիմային, կանխարգելիչ, դաստիարակչական և այլ միջոցառումներ.

2) ստեղծում են ահաբեկչության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներ.

3) մասնակցում են ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախապատրաստմանը.

4) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն են ներկայացնում առաջարկություններ` ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման մասին։

(9-րդ հոդվածը փոփ. 07.02.18 ՀՕ-98-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։