Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 10. Չհրատարակված փաստաթղթերի պարտադիր անվճար օրինակի հատկացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Չհրատարակված փաստաթղթերի պարտադիր անվճար օրինակի հատկացումը

1. Փաստաթղթեր պատրաստողները 30 օրվա ընթացքում լիազորված մարմնին են հատկացնում հետևյալ չհրատարակված փաստաթղթերի երկու պարտադիր անվճար օրինակ.

ա) գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների մասին հաշվետվությունները՝ սկսած դրանց հաստատման օրվանից.

բ) ալգորիթմները և ծրագրերը՝ սկսած դրանց իրականացման ժամկետը լրանալու օրվանից.

գ) ատենախոսությունները` սկսած մասնագիտական խորհրդի կողմից դրանց հաստատման օրվանից։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն՝ լիազորված մարմինը չհրատարակված փաստաթղթերի մեկական պարտադիր անվճար օրինակ է հատկացնում համապատասխան կազմակերպություններին՝ հիմք ընդունելով դրանց տեսակը և մասնագիտական ուղղությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։