Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Պարտադիր օրինակի մասին օրենսդրությունը
Հոդված 2. Պարտադիր օրինակի մասին օրենսդրությունը
Պարտադիր օրինակի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից և իրավական նորմատիվ ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: