Հոդված 5. Պարտադիր օրինակի հաշվառման և պահպանման նպատակները
Հոդված 5. Պարտադիր օրինակի հաշվառման և պահպանման նպատակները
1. Պարտադիր անվճար օրինակի հաշվառման և պահպանման նպատակներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանային-տեղեկատվական հավաքածուի փաստաթղթերի ամբողջական համալրումը՝ որպես ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության մաս, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական պաշարների համալրումը.
բ) պետական մատենագիտական հաշվառման իրականացումը.
գ) փաստաթղթերի մշտական պահպանության կազմակերպումը.
դ) դրանց օգտագործումը սպառողների տեղեկատու-մատենագիտական և գրադարանային սպասարկման կազմակերպման համար.
ե) Հայաստանի Հանրապետությունում պատրաստվող փաստաթղթերի պետական գրանցումը (մատենագիտական և վիճակագրական), պետական մատենագիտական (ընթացիկ և հետադարձ) և վիճակագրական տեղեկատվության պատրաստումը.
զ) համահավաք քարտարանի, ազդօրինակային և սեղմագրային տեղեկատվության պատրաստումը և հրապարակումը.
է) բոլոր տեսակի փաստաթղթերի մասին հանրային տեղեկատվության ապահովումը.
ը) միջազգային գրքափոխանակության աջակցումը և իրականացումը:
2. Պարտադիր վճարովի օրինակի հաշվառման և պահպանման նպատակներն են՝
ա) գրադարանների, գիտատեխնիկական և այլ կազմակերպությունների կողմից տեղեկատվական հավաքածուների համալրումը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում պատրաստված փաստաթղթերով.
բ) պարտադիր օրինակի պարբերաբար բաշխումը (տարածումը) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթեր ստացողների միջև.
գ) փաստաթղթերի ամբողջական և ժամանակին փոխանցումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) որոշած համապատասխան ստացողներին։