Հոդված 6. Փաստաթղթերի
Հոդված 6. Փաստաթղթերի
1. Պարտադիր օրինակ համարվող փաստաթղթերի տեսակներն են՝
ա) ելից տվյալներ ունեցող, խմբագրահրատարակչական մշակման ենթարկված և պոլիգրաֆիական ինքնուրույն ձևավորմամբ պարբերական և ոչ պարբերական հրատարակությունները (տեքստային, նոտագրական, քարտեզագրական և պատկերահրատարակային).
բ) կույրերի և թույլ տեսնողների համար նախատեսված հրատարակությունները՝ Բրայլի համակարգով ստեղծված ուռուցիկ-կետավոր և ուռուցիկ-գծագրական հրատարակությունները, «խոսող գրքերը», մեծածավալ տառատեսակով (թույլ տեսնողների համար) և էլեկտրոնային (կույրերի համար) հրատարակությունները.
գ) պաշտոնական փաստաթղթերը՝ օրենսդիր, գործադիր մարմինների ընդունած և պաշտոնապես հրապարակված փաստաթղթեր, որոնք ունեն նորմատիվ կամ տեղեկատվական բնույթ.
դ) տեսալսողական արտադրանքը՝ լուսանկարչական, տեսաշարային, ձայնաշարային, տեսաձայնաշարային տարաբնույթ թողարկումները (կինո-, տեսա-, ձայնա- և ֆոտոթողարկման նյութերը), որոնք ստեղծված և վերարտադրված են ցանկացած տեսակի նյութական կրիչի վրա (ձայներիզ, տեսաերիզ, ձայնապնակ, պնակիտ, խտասալիկ և այլն).
ե) էլեկտրոնային հրատարակումները՝ հաշվողական տեխնիկայի ծրագրեր, ինչպես նաև ելից տվյալներ ունեցող էլեկտրոնային փաստաթղթեր, որոնք պատրաստվում և տարածվում են համապատասխան կրիչներով.
զ) չհրատարակված փաստաթղթերը՝ գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների արդյունք պարունակող փաստաթղթեր (ատենախոսություններ, գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ավանդադրված գիտական աշխատանքներ, ալգորիթմներ և ծրագրեր).
է) արտոնագրային փաստաթղթերը՝ արտոնագրված և հրատարակված հայտերով արդյունաբերական սեփականության օբյեկտների լրիվ նկարագրություններ, արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին հրապարակվող տեղեկությունների պաշտոնական տեղեկագրեր։