Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 12. Էլեկտրոնային հրատարակության անվճար օրինակի պարտադիր հատկացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Էլեկտրոնային հրատարակության անվճար օրինակի պարտադիր հատկացումը

1. Լիազորված մարմինը էլեկտրոնային հրատարակությունների մեկական անվճար օրինակ է հատկացնում Հայաստանի գիտատեխնիկական լրատվության կենտրոնին։

Անընդհատ համալրվող տվյալների բազաները հատկացվում են առանձին մասերով, որոշակի պարբերականությամբ՝ ըստ համալրման։

2. Լիազորված մարմինը գրադարանային-տեղեկատվական կազմակերպությունների միջև վերաբաշխելու նպատակով էլեկտրոնային հրատարակության երկու անվճար օրինակ է հատկացնում Հայաստանի ազգային գրադարանին, բացառությամբ կույր կամ թույլ տեսնող անձանց համար նախատեսված էլեկտրոնային հրատարակությունների, ինչպես նաև հաշվողական տեխնիկայի ծրագրերի և տվյալների բազայի, էլեկտրոնային կրիչների վրա տեղադրված տեսաձայնաշարային արտոնագրված փաստաթղթերի։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։