Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՎՃԱՐ ՕՐԻՆԱԿ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Պարտադիր օրինակը ստացող և դրանց հաշվառումը, պահպանումը և սպասարկումն իրականացնող կազմակերպությունների պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Պարտադիր օրինակը ստացող և դրանց հաշվառումը, պահպանումը և սպասարկումն իրականացնող կազմակերպությունների պարտականությունները

1. Պարտադիր օրինակը ստացող, հաշվառող, պահպանող և սպասարկող կազմակերպությունները (կամ մարմինները) պարտավոր են իրականացնել՝

ա) հրատարակությունների պետական գրանցումը (մատենագիտական և վիճակագրական) և հաշվառումը, պետական գրանցման թերթիկների նախապատրաստումը, պետական (ազգային) մատենագիտության կազմումը և էլեկտրոնային մատենագիտության ավանդադրման նախապատրաստումը (հեռանկարային, ընթացիկ, հետադարձ), հանրային հրատարակությունների ազգային անձեռնմխելի հավաքածուի համալրումը, դրանց մշտական պահպանության և օգտագործման ապահովումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) հրատարակությունների մասին համալիր տեղեկատվություն տարածելու նպատակով մատենագիտական տեղեկատվության պարբերական ցանկերի և ժողովածուների (ընթացիկ և հետադարձ), ազդօրինակային և սեղմագրային տեղեկատվության կազմումը և հրատարակումը.

գ) պարտադիր անվճար օրինակի հիման վրա ձևավորված հայրենական պարբերական մամուլի և գրականության հրատարակությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների կազմումը և հրատարակումը:

2. Պարտադիր անվճար օրինակ ստացող մյուս հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են իրականացնել՝

ա) համապատասխան պարտադիր անվճար օրինակի հավաքածուի ձևավորումը, հաշվառումը և հետագա համալրումը.

բ) մատենագիտական հաշվառումը.

գ) մշտական պահպանումը, օգտագործումը, օգտվողների (այցելուների) սպասարկումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։