Գլուխ 3 · ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՎՃԱՐ ՕՐԻՆԱԿ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. Պարտադիր օրինակի պատճենումը
Հոդված 16. Պարտադիր օրինակի պատճենումը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների գրադարանային-տեղեկատվական սպասարկման կազմակերպման նպատակով պարտադիր օրինակի պատճենումը և բազմացումը կատարվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն։
2. Չհրապարակված փաստաթղթերի և տեսաձայնաշարային արտադրանքի պարտադիր անվճար օրինակի մշտական պահպանությունն ու օգտագործումն իրականացնող կազմակերպությունները համապատասխան գրադարանների և կազմակերպությունների հայտի (պահանջի) դեպքում վճարովի հիմունքներով ապահովում են դրանց պատճենումը՝ սույն հոդվածի առաջին մասի պահանջների համաձայն։