Գլուխ 3 · ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՎՃԱՐ ՕՐԻՆԱԿ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 17. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
Հոդված 17. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
Ստացված պարտադիր օրինակի մատենագիտական նկարագրության, գրացուցակներում դրանց ներառման, օգտագործման և պահպանության համար գրադարանները կրում են պարտավորություններ և պատասխանատու են համաձայն սույն օրենքի, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների ու նորմատիվ ակտերի, ինչպես նաև էլեկտրոնային հրատարակման համար լիցենզային պայմանագրով սահմանված դրույթների։