Գլուխ 2 · ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 7. Պարտադիր անվճար օրինակի հրատարակման և հատկացման ծախսերը
Հոդված 7. Պարտադիր անվճար օրինակի հրատարակման և հատկացման ծախսերը
1. Փաստաթղթեր պատրաստողները պարտավոր են լիազորված մարմնին անհատույց տրամադրել պարտադիր անվճար օրինակը։ Պարտադիր անվճար օրինակի փաստաթղթերի պատրաստման, հրատարակման և հատկացման (առաքման) ծախսերը ներառվում են ինքնարժեքի մեջ։
2. Պարտադիր անվճար անորակ օրինակները փաստաթղթեր պատրաստողը փոխարինում է ստացողի հարցումը ստանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում։
3. Եթե թողարկված փաստաթղթերի մի մասը պատրաստված է առավել որակյալ տարբերակով (թղթի, ձայնագրության և (կամ) տեսագրության որակի, կազմի, ձևավորման և այլ ցուցանիշների առումներով), ապա պարտադիր անվճար օրինակները հատկացվում են թողարկման այդ մասից։