ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸԳլուխ 4 · ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ
Հոդված 30. Բժշկական պատրաստվածությունը
Հոդված 30. Բժշկական պատրաստվածությունը
1. Բժշկական պատրաստվածությունը հիմնված է ուժեղ երկրաշարժի դեպքում հնարավոր մարդկային կորուստների և վիրավորների վերաբերյալ կանխատեսման վրա:
2. Բժշկական պատրաստվածությունը ենթադրում է`
1) մասնագիտացված բժշկական հիմնարկների նախապատրաստում.
2) բժշկական և ոչ բժշկական մասնագետների նախապատրաստում՝ առաջին բուժօգնություն ցույց տալու նպատակով.
3) բժշկական հիմնարկների տեղաբաշխման պլանավորում՝ կախված բարձր սեյսմիկ ռիսկի գոտիների տեղադրումից.
4) բժշկական ծառայությունների և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համատեղ գործողությունների իրականացում: