Հոդված 20
Հոդված 20
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կողմերի Պետությունների ներքին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով միմյանց վերջին ծանուցումը ուղարկելուց 60 (վաթսուն) օր հետո։ Սույն Համաձայնագիրը գործում է անորոշ ժամանակով։
2. Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել յուրաքանչյուր Կողմի գրավոր ծանուցման միջոցով։ Սույն Համաձայնագիրը կդադարեցվի նման գրավոր ծանուցումը մյուս Կողմին առաքելու օրվանից 6 (վեց) ամիս անց։
Կատարված է Պրահայում 2014թ. հունվարի 30-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը՝ հայերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում առաջացած տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն լեզվով տարբերակը։
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ Համաձայնագրի
Կողմերը նախատեսում են, համաձայն 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ Համաձայնագրի և համաձայն նրանց ազգային օրենսդրությունների, որ սույն Համաձայնագրի նպատակների համար հետևյալ գաղտնիության դասակարգման մակարդակները կլինեն համադրելի։
VYHRAZENÉ/RESTRITED
կամ DŮVĚRNÉ/CONFIDENTIAL - ԳԱՂՏՆԻ/SECRET
TAJNÉ/SECRET
կամ PŘĺSNĚ TAJNÉ/TOP SECRET - ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ/TOP SECRET
Երբ չեխական կողմը հայկական կողմից ստանում է ԳԱՂՏՆԻ/SECRET դասակարգմամբ տեղեկատվություն, ապա չեխական կողմը նման տեղեկատվությունը կդասակարգի որպես DŮVĚDUVRNÉ/CONFIDENTIAL։ Երբ չեխական կողմը հայկական կողմից ստանում է ՀՈԻՅԺ ԳԱՂՏՆԻ/ TOP SECRET դասակարգմամբ տեղեկատվություն, ապա չեխական կողմը նման տեղեկատվությունը PRկդասակարգի որպես PŘĺSNĚ TAJNÉ/TOP SECRET.