Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Կողմերի իրավասու մարմինները գրավոր հարցման հիման վրա միմյանց կտրամադրեն տեղեկատվություն և սույն Համաձայնագրով նախատեսված այլ տեսակի աջակցություն։ Այդ հարցումները, անհրաժեշտության դեպքում կարող են փոխանցվել էլեկտրոնային կամ այլ կապի միջոցներով, պայմանով, որ հարցման բովանդակությունը ընդունելի է։ Արտակարգ իրավիճակներում հարցումը կարող է լինել բանավոր, որին անմիջապես կհաջորդի գրավոր հաստատումը։

2. Հարցում ստացած Կողմի իրավասու մարմինները կպատասխանեն սույն հոդվածի 1-ին մասում ներկայացված հարցմանը հնարավորինս կարճ ժամկետներում։ Հարցում ստացած Կողմի իրավասու մարմիններն անհրաժեշտության դեպքում կարող են պահանջել լրացուցիչ տեղեկություններ հարցում կատարելու համար։ Եթե աջակցության հարցում ստացած մարմինը չի հանդիսանում իրավասու, ապա նա հարցումը պետք է փոխանցի համապատասխան իրավասու մարմնին։

3. Կողմերի իրավասու մարմինները պետք է միմյանց տեղեկացնեն հատուկ դեպքերի վերաբերյալ նաև առանց հարցման, եթե գտնում են, որ տեղեկատվությունը օգտակար կլինի մյուս Կողմի համար հասարակական կարգին և անվտանգությանը սպառնացող կոնկրետ վտանգները կասեցնելու կամ հանցագործությունների կանխման ու բացահայտման և դրանք կատարած հանցագործներին բացահայտելու համար։

4. Կողմերից յուրաքանչյուրը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժել աջակցության վերաբերյալ հարցումը, եթե գտնում է, որ հարցման պատասխանի տրամադրումը սպառնում է իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, կենսական այլ շահերին կամ, եթե դա հակասում է իր պետության օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին։ Հարցումն իրականացնելու համար հարցում ստացած Կողմը կարող է սահմանել պայմաններ, որոնք պարտադիր կլինեն հարցումն ուղարկող Կողմի համար։

5. Եթե հարցումը մերժվում է կամ իրականացվում է միայն մասամբ, ապա Կողմերն այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացնում են միմյանց։

6. Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար Կողմերի իրավասու մարմինները կօգտագործեն անգլերեն լեզուն, եթե նրանց միջև չկա այլ պայմանավորվածություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։