Հոդված 11
Հոդված 11
1. Եթե չկա որևէ հատուկ միջազգային համաձայնագիր, որով նախատեսվում է գաղտնի տեղեկության փոխանակում, ապա գաղտնի տեղեկատվությունը կփոխանցվի սույն Համաձայնագրի ներքո՝ Կողմերի Պետությունների օրենսդրությունների համաձայն, երբ՝
ա) Տեղեկատվությունը, որը փոխանցող Կողմի օրենսդրությամբ դասակարգված է, պաշտպանված է որպես գաղտնի և առկա են համապատասխան նշումներ, հասցեատեր Կողմը պետք է տրամադրի հավասարազոր պաշտպանվածություն, որը տրվում է սեփական օրենսդրությամբ համապատասխան գաղտնիության դասակարգմամբ տեղեկատվությանը, համաձայն գաղտնիության դասակարգման մակարդակների համապատասխան համարժեքության ցուցակի, որն ընդգրկված է սույն Համաձայնագրի Հավելվածում։ Հավելվածը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է։
բ) Փոխանցող Կողմը պետք է գրավոր և անհապաղ տեղեկացնի հասցեատեր Կողմին փոխանցվող որպես գաղտնի դասակարգված տեղեկատվության դասակարգման փոփոխման կամ գաղտնազերծման վերաբերյալ։ Հասցեատեր Կողմը պետք է իրականացնի դասակարգման փոփոխությունը կամ գաղտնազերծումը ստացված ծանուցման համաձայն։
գ) Փոխանցվող գաղտնի տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն այն նպատակով, որի համար այն փոխանցվել է և կարող է հասանելի լինել միայն այն անձանց համար, ովքեր լիազորված են համապատասխան Պետության օրենսդրությամբ։
դ) Փոխանցված գաղտնի տեղեկատվությունը կարող է տրամադրվել Կողմերի իրավասու մարմիններից բացի այլ մարմիններին 14-րդ հոդվածի համաձայն, միայն փոխանցող Կողմի գրավոր հաստատումը ստանալուց հետո։
ե) Փոխանցված գաղտնի տեղեկատվության հետ կապված հասցեատեր Կողմի Պետության օրենսդրության ցանկացած խախտում, անհապաղ պետք է հայտնվի փոխանցող Կողմին, ներառյալ օրենսդրության խախտման հանգամանքների, դրա հետևանքների և հետագայում նման խախտումների հետևանքների նվազեցման և կանխելու համար ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկությունները։
2. Գաղտնի տեղեկատվությունը կարող է փոխանցվել ուղղակիորեն նշված կոնտակտային մարմինների միջև, որոնց վերաբերյալ Կողմերը ծանուցում են դիվանագիտական ուղիներով։