Հոդված 14
Հոդված 14
1. Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 30 (երեսուն) օրվա ընթացքում Կողմերը պետք է միմյանց տեղեկացնեն Համաձայնագիրն իրականացնող իրավասու մարմինների վերաբերյալ, որոնք ուղղակիորեն և օպերատիվ կհամագործակցեն իրենց համապատասխան իրավասությունների շրջանակներում։ Միաժամանակ նրանք պետք է միմյանց տրամադրեն իրավասու մարմինների հասցեները, ինչպես նաև այլ կոնտակտային տվյալներ։
2. Կողմերի իրավասու մարմինները անհապաղ պետք է տեղեկացնեն միմյանց հասցեների կամ այլ կոնտակտային տվյալների ցանկացած փոփոխությունների վերաբերյալ։