Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի դրույթներով սահմանված համագործակցությունը վերաբերում է քրեական գործունեության բոլոր տեսակներին, մասնավորապես.
ա) կազմակերպված հանցավորություն,
բ) ահաբեկչություն և դրա ֆինանսավորում,
գ) կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ,
դ) մարդկանց թրաֆիքինգ, մարդկանց օրգանների և հյուսվածքների անօրինական թրաֆիքինգ և ձեռքբերում,
ե) երեխաների սեռական շահագործում և մանկական պոռնոգրաֆիա,
զ) անօրինական ներգաղթի հետ կապված հանցագործություններ,
է) թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն՝ համաձայն ՄԱԿ֊ի 1988թ.–ի դեկտեմբերի 20-ի՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի,
ը) կիբեռհանցավորություն,
թ) զենքերի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի, քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ և միջուկային նյութերի, ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև խիստ վտանգավոր այլ նյութերի անօրինական արտադրություն, միջնորդություն, տիրապետում, ներմուծում, արտահանում, տարանցում և առևտուր,
ժ) փողերի, նամականիշների և արժեթղթերի, անկանխիկ վճարման միջոցների և պաշտոնական փաստաթղթերի, մասնավորապես՝ ճամփորդական փաստաթղթերի կեղծում և խեղաթյուրում և դրանց տրամադրում և օգտագործում,
ի) հանցավոր գործունեությունից և տնտեսական հանցագործություններից ստացված եկամուտների օրինականացում,
լ) կոռուպցիա,
խ) պատմական և մշակութային արժեք հանդիսացող առարկաների հետ կապված հանցագործություններ,
ծ) ավտոմեքենաների հետ կապված հանցագործություններ,
կ) մտավոր սեփականության դեմ ուղղված հանցագործություններ,
հ) շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործություններ։