Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Կողմերի իրավասու մարմինները պետք է միմյանց տրամադրեն փոխադարձ աջակցություն՝ փոխանակելով անհատական և այլ տվյալներ և փաստաթղթեր, մասնավորապես՝

ա) հանցավոր գործունեության կամ դրանում ներգրավված լինելու մեջ կասկածվող անձանց, հանցավոր կապերի, հանցավոր գործունեության մեջ ներգրավված կազմակերպված խմբերի, դրանց կառուցվածքի, անհատ կատարողներին և խմբերին բնորոշ վարքագծի, քրեական օրենսդրության խախտումների և ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր,

բ) Կողմերի շահերի դեմ ուղղված քրեական, այդ թվում՝ ահաբեկչական ակտերի պլանավորման վերաբերյալ,

գ) անօրինական ներգաղթի կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ,

դ) որպես հանցագործության գործիք օգտագործված առարկաների կամ հանցագործության միջոցների վերաբերյալ։ Կողմերը միմյանց կտրամադրեն այդ առարկաների նմուշներ,

ե) հատուկ գործողությունների և միջոցառումների պլանավորման վերաբերյալ, որոնք կարող են հետաքրքրել մյուս Կողմին,

զ) իրավասու մարմինների գործունեությունից ձևավորված գիտելիքների, մասնավորապես՝ հանցագործության նոր ձևերի վերաբերյալ։ Կողմերը կտրամադրեն միմյանց նաև հիմնարար և վերլուծական փաստաթղթեր և մասնագիտական գրականություն,

է) դատաբժշկական և փորձաքրեագիտական հետազոտությունների արդյունքների, քննչական պրակտիկայի, աշխատանքային մեթոդների և միջոցների վերաբերյալ,

ը) սույն Համաձայնագրի առարկային առնչվող իրավական և ներքին ակտերի և այդ ակտերում ցանկացած փոփոխությունների վերաբերյալ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։