Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Անհրաժեշտության դեպքում Կողմերի իրավասու մարմինները կհամակարգեն իրենց գործողությունները և կաջակցեն միմյանց, մասնավորապես՝

ա) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, ինչպես նաև քրեական հետապնդումից թաքնվող կամ պատիժը կրելուց խուսափող անձանց հետախուզման,

բ) անհայտ կորած անձանց հետախուզման, այդ թվում՝ մարդկանց կամ մարդկային մնացորդների նույնականացման հետ կապված գործընթացների,

գ) իրերի որոնում, այդ թվում՝ միջոցառումների իրականացում՝ ուղղված հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների հայտնաբերմանը և վերականգնմանը,

դ) քննության այնպիսի հատուկ միջոցառումների նախապատրաստում և կազմակերպում, ինչպիսիք են վերահսկելի մատակարարումը, գաղտնի դիտումը և գործակալի ներդրմամբ միջոցառումները,

ե) օդանավում անվտանգության ապահովում,

զ) հանցագործության կանխարգելման ծրագրերի համատեղ պլանավորում և իրականացում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։