Հոդված 6
Հոդված 6
1. Համագործակցությունը բարելավելու և արագացնելու նպատակով Կողմերի իրավասու մարմինները կարող են կնքել հատուկ պայմանագրեր Կողմերից մեկի ոստիկանության կապի սպաներին մյուս Կողմի իրավասու մարմիններ նշանակելու մասին՝ անժամկետ կամ որոշակի ժամկետով։
2. Կապի սպաները պետք է ակտիվ լինեն մյուս Կողմի Պետության տարածքում, խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերելու, օգնություն տրամադրելու, կապեր հաստատելու և աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու գործընթացներին մասնակցելու գործում։ Նրանք պետք է իրականացնեն իրենց առջև դրած խնդիրները, իրենց ուղարկող Կողմից ստացված հրահանգների համաձայն։
3. Կողմերից մեկի կապի սպաները, որոնք ուղարկվել են երրորդ պետություն կարող են Կողմերի և երրորդ պետության գրավոր համաձայնությամբ, ներկայացնել նաև մյուս Կողմի շահերը։