Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Կողմերը կհամագործակցեն կրթության և վերապատրաստումների բնագավառում և այդ համագործակցությունը կներառի մասնավորապես՝

ա) Կողմերից մեկի Պետության սպաների մասնակցությունը մյուս Կողմի ծրագրերին,

բ) համատեղ սեմինարների, ուսումնավարժանքների և վերապատրաստումների անցկացում,

գ) մասնագետների վերապատրաստում,

դ) փորձագետների փոխանակում, ինչպես նաև ուսուցման հայեցակարգերի և ծրագրերի փոխանակում,

ե) ուսումնավարժանքների ընթացքում դիտորդական մասնակցություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։