Հոդված 9
Հոդված 9
1. Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի «ե» կետով սահմանված համագործակցության շրջանակներում յուրաքանչյուր Կողմ կարող է տեղակայել իր զինված ոստիկաններին իր Պետությունում գրանցված օդանավում, որոնք պատասխանատու կլինեն օդանավում անվտանգությունն ապահովելու համար (այսուհետ՝ «Օդային Մարշալներ»)։ Օդային Մարշալների նշանակումը պետք է իրականացվի համաձայն 1944թ.-ի դեկտեմբերի 7-ի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի և դրա հավելվածների, մասնավորապես՝ Հավելված 17-ի, նշված Կոնվենցիայի կիրառման այլ փաստաթղթերի, օդանավի հրամանատարի իրավասությունների, համաձայն 1963թ. սեպտեմբերի 14-ի «Օդանավերի մեջ կատարվող հանցագործությունների և որոշակի այլ գործողությունների մասին կոնվենցիայի, ինչպես նաև Կողմերի Պետությունների այլ համապատասխան միջազգային պարտավորությունների։
2. Կողմերի իրավասու մարմինները պետք է տեղեկացնեն միմյանց Օդային Մարշալներ նշանակելու վերաբերյալ։ Օդային Մարշալները կարող են անհրաժեշտության դեպքում զենք կրել մյուս Կողմի պետության տարածքում՝ օդանավի անվտանգությունն ապահովելու նպատակով։
3. Կողմերի իրավասու մարմինները կարող են համաձայնեցնել Օդային Մարշալների գործունեության եղանակները և պայմաններն առանձին պայմանավորվածությամբ։