Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-01-ից մինչև 1998-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

Հոդված 13. Արտոնյալ պայմաններով տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

գործել է մինչև 1998-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Արտոնյալ պայմաններով տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

Արտոնյալ պայմաններով տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն`

ա) առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում առնվազն 15 տարի աշխատած կանայք` 53, տղամարդիկ` 58 տարին լրանալու դեպքում:

Ընդ որում, կանանց և տղամարդկանց համար, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տարիքային սանդղակը.

տարեթիվ տղամարդ կին տարեթիվ տղամարդ կին

1996 թ. 50,5 45,5 2004 թ. 54,5 49,5

1997 թ. 51 46 2005 թ. 55 50

1998 թ. 51,5 46,5 2006 թ. 55,5 50,5

1999 թ. 52 47 2007 թ. 56 51

2000 թ. 52,5 47,5 2008 թ. 56,5 51,5

2001 թ. 53 48 2009 թ. 57 52

2002 թ. 53,5 48,5 2010 թ . 57,5 52,5

2003 թ. 54 49 սկսած 2011 թ.-ից 58 53

բ) վնասակար, ծանր պայմաններում առնվազն 20 տարի աշխատած կանայք` 55, տղամարդիկ` 60 տարին լրանալու դեպքում:

Ընդ որում, կանանց և տղամարդկանց համար, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տարիքային սանդղակը.

տարեթիվ տղամարդ կին տարեթիվ տղամարդ կին

1996 թ. 55,5 50,5 2001 թ. 58 53

1997 թ. 56 51 2002 թ. 58,5 53,5

1998 թ. 56,5 51,5 2003 թ. 59 54

1999 թ. 57 52 2004 թ. 59,5 54,5

2000 թ. 57,5 52,5 սկսած 2005 թ.-ից 60 55

գ) չորս և ավելի երեխա ծնած և նրանց մինչև ութ տարեկան դառնալը խնամած մայրերը, ինչպես նաև մինչև 16 տարին լրանալը մանկուց հաշմանդամ ճանաչված երեխա խնամած մայրերը` 58 տարին լրանալու և ոչ պակաս 5 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում, որոնց համար, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տարիքային սանդղակը.

տարեթիվ

տարիք տարեթիվ տարիք

1996 թ. 50,5 2004 թ. 54,5

1997 թ. 51 2005 թ. 55

1998 թ. 51,5 2006 թ. 55,5

1999 թ. 52 2007 թ. 56

2000 թ. 52,5 2008 թ. 56,5

2001 թ. 53 2009 թ. 57

2002 թ. 53,5 2010 թ . 57,5

2003 թ. 54 սկսած 2011 թ.-ից 58

դ) հիպոֆիզարային թզուկությամբ (լիլիպուտներ) հիվանդ քաղաքացիները տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն`

- տղամարդիկ` 45 տարին լրանալու և առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունենալու,

- կանայք` 40 տարին լրանալու և առնվազն 15 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:

Սույն հոդվածի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։