Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-01-ից մինչև 1998-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

Հոդված 25. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի նշանակման պայմանները

գործել է մինչև 1998-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 25. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի նշանակման պայմանները

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ է նշանակվում ընտանիքի այն անաշխատունակ անդամներին, որոնք գտնվել են նրա խնամքի տակ:

Կերակրողին կորցրած անչափահաս երեխաներին կենսաթոշակ նշանակվում է անկախ խնամքի տակ գտնվելու հանգամանքից:

Կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում է ընդհանուր կենսաթոշակ:

Ընտանիքի անդամի պահանջով կենսաթոշակի նրա բաժինը վճարվում է առանձին:

Կենսաթոշակի բաժնի առանձնացումը կատարվում է հաջորդ ամսվա սկզբից:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը սահմանվում է այն ամբողջ ժամանակաշրջանի համար, որի ընթացքում մահացածի ընտանիքի անդամը անաշխատունակ է համարվել:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակով ապահովվող ընտանիքի անդամների թիվը փոփոխվելիս նրանց կենսաթոշակի բաժնեմասը փոխվում է կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամների թվին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։