Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-01-ից մինչև 1998-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 9. Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրները

գործել է մինչև 1998-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրները

Սույն օրենքով կենսաթոշակների միջոցները գոյանում են`

ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներից, որոնց չափը, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տոկոսաչափերով.

տարեթիվ

% տարեթիվ % տարեթիվ % տարեթիվ %

1996 թ. 35 2000 թ. 31 2004 թ. 27 2008 թ. 23

1997 թ. 34 2001 թ. 30 2005 թ. 26 2009 թ. 22

1998 թ. 33 2002 թ. 29 2006 թ. 25 2010 թ. 21

1999 թ. 32 2003 թ. 28 2007 թ. 24 սկսած 2011 թ.-ից 20

բ) քաղաքացիների աշխատավարձից կատարվող սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներից, որոնց չափը, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տոկոսաչափերով.

տարեթիվ

% տարեթիվ % տարեթիվ % տարեթիվ %

1996 թ. 1,3 2000 թ. 2,5 2004 թ. 3,7 2008 թ. 4,9

1997 թ. 1,6 2001 թ. 2,8 2005 թ. 4,0 2009 թ. 5,2

1998 թ. 1,9 2002 թ. 3,1 2006 թ. 4,3 2010 թ. 5,5

1999 թ. 2,2 2003 թ. 3,4 2007 թ. 4,6 սկսած 2011 թ.-ից 5,8

գ) ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներից, որոնց չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

դ) պետական բյուջեի միջոցներից.

ե) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի ինքնուրույն ֆինանսատնտեսական գործունեությամբ ձեռք բերված ազատ միջոցներից, որի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքով.

զ) կամավոր ներդրումներից և օրենքով չարգելված այլ մուտքերից:

Սույն օրենքով կենսաթոշակների միջոցները հաշմանդամների հասարակական կազմակերպությունների, այն ձեռնարկությունների համար, որտեղ աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն հիսուն տոկոսը կազմում են հաշմանդամներ, գոյանում են գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներից, որոնց չափը սահմանվում է 4,7 տոկոս:

(9-րդ հոդվածը լրաց. 12.05.97 ՀՕ-113)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։