Գլուխ 2 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հոդված 16. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների նշանակումը
Հոդված 16. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների նշանակումը
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում`
ա) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության դեպքում` անկախ աշխատանքային ստաժի տևողությունից.
բ) ընդհանուր հիվանդության (այդ թվում` աշխատանքի հետ չկապված խեղման) հետևանքով` ոչ պակաս 5 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակաշրջանի համար: