Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում`
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Ազգային ժողովի կողմից Խորհրդի անդամը նշանակվում է խմբակցությունների համախոհությամբ (կոնսենսուսով): Խորհրդի անդամ կարող է նշանակվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձը: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը դիմում է Կառավարություն, Ազգային ժողովի խմբակցություններ, Բարձրագույն դատական խորհուրդ, Մարդու իրավունքների պաշտպանին և Փաստաբանների պալատ՝ յուրաքանչյուրի կողմից տասնօրյա ժամկետում մեկական թեկնածու առաջադրելու համար։».
3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Եթե սույն հոդվածի իմաստով Խորհրդի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող մարմինը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրում, ապա նույն մարմինը թեկնածու է առաջադրում տասնօրյա ժամկետում:».
4) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 8-րդ մասի «նույն մարմնի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է» բառերը փոխարինել «Ազգային ժողովի նախագահը սույն հոդվածով սահմանված կարգով՝ 10-օրյա ժամկետում, դիմում է իրավասու մարմիններ՝ նոր մրցութային խորհուրդ ձևավորելու նպատակով» բառերով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի թեկնածուի ընտրության համար ձևավորվում է նոր Խորհուրդ, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթը կազմակերպվում է Հանձնաժողովի մեկից ավելի թափուր պաշտոններ համալրելու նպատակով, որի պարագայում մրցույթն անցկացնում է միևնույն Խորհուրդը։»: