Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-05-23-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 20 · ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 167. Ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը

գործել է մինչև 2020-05-23ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 167. Ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը

(վերնագիրը լրաց. 21.12.17 ՀՕ-13-Ն)

1. Երեխային առանց ծնողների կամ երեխայի դաստիարակությունը և խնամքն իրականացնող այլ անձանց համաձայնության նրանցից բաժանելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ երեխային փոխելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝

1) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) երեխային այլ պետություն ապօրինի տեղափոխելով`

5) (կետն ուժը կորցրել է 01.03.11 ՀՕ-69-Ն)

6) (կետն ուժը կորցրել է 01.03.11 ՀՕ-69-Ն)

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

(167-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, լրաց., փոփ. 01.03.11 ՀՕ-69-Ն, լրաց. 21.12.17 ՀՕ-13-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։