Հոդված 180. Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը
Հոդված 180. Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը
1. Պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) անզգուշությամբ առաջացրել է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված առարկաների կամ փաստաթղթերի ոչնչացում կամ վնասում՝
3) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) ավազակությամբ կամ շորթմամբ,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: (180-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)