ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԳլուխ 6 · ԱՎԱՐՏՎԱԾ ԵՎ ՉԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 33. Ավարտված և չավարտված հանցագործությունները
Հոդված 33. Ավարտված և չավարտված հանցագործությունները
1. Ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:
2. Չավարտված հանցագործություն են համարվում հանցափորձը և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստությունը:
3. Հանցագործության նախապատրաստության և հանցափորձի համար պատասխանատվությունը վրա է հասնում սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով, ինչ ավարտված հանցագործության համար՝ հղում կատարելով սույն օրենսգրքի 34-րդ կամ 35-րդ հոդվածին: