Անցնել բովանդակությանը
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 92. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների բովանդակությունը

գործել է մինչև 2020-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 92. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների բովանդակությունը

1. Նախազգուշացումը անչափահասի արարքով պատճառած վնասի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված հանցանքների կրկնակի կատարման հետևանքների պարզաբանումն է անչափահասին:

2. Հսկողության հանձնելը ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի վրա անչափահասի նկատմամբ դաստիարակչական ներգործության և նրա վարքագծի նկատմամբ վերահսկողության պարտականություն դնելն է:

3. Պատճառված վնասը հարթելու պարտականությունը դրվում է՝ հաշվի առնելով անչափահասի գույքային դրությունը և նրա մոտ համապատասխան աշխատանքային ունակությունների առկայությունը:

4. Ժամանցի ազատության սահմանափակումը և անչափահասի վարքագծի նկատմամբ հատուկ պահանջների սահմանումը կարող են նախատեսել որոշակի վայրեր այցելելու, ժամանցի որոշակի ձևերի, այդ թվում՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված արգելք, օրվա որոշակի ժամերից հետո տանից դուրս գտնվելու, առանց տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնության այլ վայրեր ուղևորվելու իրավունքի սահմանափակում: Անչափահասին կարող է նաև ուսումնական հաստատություն վերադառնալու կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ աշխատանքի տեղավորվելու պահանջ ներկայացվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։