Հոդված 181. Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ
Հոդված 181. Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ
1. Ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
(181-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ. 23.05.11 ՀՕ-143-Ն)