ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 32 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 369. Ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
Հոդված 369. Ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
1. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
(369-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 28.11.07 ՀՕ-275-Ն, լրաց. 30.04.13 ՀՕ-34-Ն)