Հոդված 231. Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը
Հոդված 231. Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը
1. Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
(231-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)