Հոդված 101. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը
Հոդված 101. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը
1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում անձի հոգեկան հիվանդությունը, նրա կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը:
2. Անձի առողջանալու կամ նրա հիվանդության բնույթի այնպիսի փոփոխության դեպքում, երբ վերանում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու անհրաժեշտությունը, դատարանը բժշկական հաստատության եզրակացության հիման վրա որոշում է կայացնում դրանց կիրառումը դադարեցնելու մասին:
3. Բժշկական հաստատության եզրակացության հիման վրա դատարանը կարող է որոշում կայացնել նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու մասին:
(101-րդ հոդվածը` 18.06.20 ՀՕ-347-Ն օրենքի 4-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 06.10.2020 թվականին:)