Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 188.1. Առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը

գործել է մինչև 2020-09-09Բացել ARLIS-ում

Հոդված 188.1. Առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը

1. Առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը, որը կատարվել է արտարժույթի հարյուր հազար դրամի կամ ավելի գումարի փոխանակման ձևով՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

(188.1-ին հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-40-Ն, փոփ. 18.03.09 ՀՕ-57-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։