ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 196. Հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելը
Հոդված 196. Հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելը
Հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելը, որը խոշոր վնաս է պատճառել գույքի սեփականատիրոջը, սակարկություններ կազմակերպողին, գնորդին կամ այլ տնտեսավարող սուբյեկտին՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
(196-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)