Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-11-25-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 39. Ազգային հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները, նրանց վարձատրության կարգը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 39. Ազգային հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները, նրանց վարձատրության կարգը

1. Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տնտեսության, կառավարման, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության և իրավագիտության, կրոնի բնագավառներում մասնագիտական աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն, հասարակության լայն շրջանում` հեղինակություն ու վստահություն և տիրապետում է հայերենին:

2. Ազգային հանձնաժողովի անդամ չեն կարող լինել`

1) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները և նրանց փոխկապակցված անձինք.

2) հանրային կամ մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները և նրանց փոխկապակցված անձինք.

3) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք, ներառյալ` Հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների աշխատողները.

4) այն անձինք, ովքեր դատապարտվել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցները և պետական ծառայողները:

3. Ազգային հանձնաժողովի անդամները չեն կարող լինել կուսակցության ղեկավար մարմնի անդամ, ինչպես նաև չեն կարող իրենց կարգավիճակը գործադրել ի շահ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների:

4. Ազգային հանձնաժողովի նախագահը, տեղակալը և անդամները չեն կարող միաժամանակ զբաղվել վճարովի այլ աշխատանքով, բացառությամբ մանկավարժական, գիտական և ստեղծագործական գործունեության:

Ազգային հանձնաժողովի նախագահը, տեղակալը կամ անդամները չեն կարող լինել որևէ հեռուստառադիոընկերության հիմնադիր և (կամ) փայատեր (բաժնետեր, մասնակից) և (կամ) նրանց փոխկապակցված անձ:

5. Ազգային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնն ստանձնելիս տալիս է հետևյալ երդումը.

«Ստանձնելով Ազգային հանձնաժողովի անդամի պարտականությունները` երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը` մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով:

Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության և արդարության սկզբունքով` անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից»:

6. Ազգային հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով:

Ազգային հանձնաժողովի անդամի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(39-րդ հոդվածը փոփ. 13.11.12 ՀՕ-193-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-177-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։