Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 6.1 · (գլուխը լրաց. 18.12.15 ՀՕ-202-Ն)

Հոդված 55.2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 55.2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը

1. Հանձնաժողովը մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու առաջին մրցույթը հայտարարում է մինչև 2016 թվականի մայիսի 1-ը: Մրցույթը չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում դրա հայտարարելուց մեկ տարի հետո Հանձնաժողովը հայտարարում է նոր մրցույթ:

2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը հայտարարելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, սույն օրենքի 55.1-ին հոդվածի պայմաններին համապատասխանող իրավաբանական անձը Հանձնաժողով պետք է ներկայացնի՝

ա) դիմում.

բ) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ՝ ցանցի գործարկման ժամանակացույցը.

գ) ապացույցներ դիմողի մոտ հեռարձակման թվային ցանցն ստեղծելու և շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական և ֆինանսական կարողությունների առկայության մասին:

3. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի համար դիմումում պետք է նշվեն՝

ա) դիմումն Հանձնաժողովին ուղղված լինելու մասին.

բ) դիմողի գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության իրականացման հասցեն.

գ) մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզիա ստանալու համար դիմումը ներկայացնելու մասին.

դ) մուլտիպլեքսի կառուցման և գործարկման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների մասին, ընդ որում, հաճախականությունները պետք է ներառված լինեն Հանձնաժողովի կառավարման ներքո տրամադրված հաճախականություններում:

4. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո Հանձնաժողովը ցանցի ստեղծման նախագիծը և ժամանակացույցը իր ընտրած փորձագետներին ներկայացնում է տեխնիկական փորձաքննության, որը պետք է իրականացվի առավելագույնը երեք ամսվա ընթացքում:

5. Եթե երեք ամսվա ընթացքում հանձնաժողովը չի տալիս տեխնիկական եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:

6. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո՝ առավելագույնը 15-օրյա ժամկետում, Հանձնաժողովը կազմակերպում է հանրային լսումներ, որոնց անցկացման վայրի և ժամի մասին հայտարարություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am):

7. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո՝ առավելագույնը երկու ամսվա ընթացքում, հիմք ընդունելով փորձաքննության և հանրային լսումների արդյունքները, Հանձնաժողովը որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:

8. Մրցույթի կազմակերպման առանձնահատկությունները (ներառյալ՝ գնահատման չափանիշները) սահմանվում են Հանձնաժողովի որոշմամբ:

9. Հանձնաժողովը մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

1) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված դիմումներից ոչ մեկը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն, ընդ որում այս դեպքում հանրային լսումներ չեն անցկացվում.

3) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում սույն օրենքի 55.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջին:

(55.2-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.10.17 ՀՕ-152-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն)

(գլուխը լրաց. 18.12.15 ՀՕ-202-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։