Գլուխ 8 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 61.1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի դադարեցումը
Հոդված 61.1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի դադարեցումը
1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիան դադարեցվում է լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև եթե՝
1) մուլտիպլեքսորը չունի օրենքով պահանջվող թվային ցանց.
2) տեխնիկական պատճառներով նրա գործունեության խափանումը տևում է երեք ամսից ավել:
(61.1-ին հոդվածը լրաց.18.12.15 ՀՕ-202-Ն)