Հոդված 124
Հոդված 124.
Յուրաքանչյուր փոփոխություն քննարկվում և քվեարկվում է առանձին: Եթե առաջարկված է նախագծի նույն հոդվածում կատարել մի քանի փոփոխություն, ապա քննարկվում ու քվեարկվում են նրանք, որոնց ընդունումը կամ մերժումը թույլ կտա լուծել մյուս ուղղումների հարցը:
Երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխությունների մասին առաջարկությունները դրվում են քվեարկության մինչև նախագծի վերջնական քվեարկությունն ամբողջությամբ:
Եթե նախագծի հեղինակն ընդունում է գլխադասային հանձնաժողովի և պատգամավորների առաջարկությունները, ապա դրանք չեն քվեարկվում, եթե հակառակը չի պնդում պատգամավորներից որևէ մեկը:
Եթե հեղինակը համաձայն չէ փոփոխության վերաբերյալ հանձնաժողովի առաջարկությանը, ապա փոփոխության հիմնավորման համար նրան տրվում է երեք րոպե: Փոփոխության կապակցությամբ մտքերի փոխանակություն չի ծավալվում:
Յուրաքանչյուր առաջարկություն քվեարկության դնելուց առաջ նախագծի հեղինակը և գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, երկուական րոպեի ընթացքում կարող են ներկայացնել առաջարկության վերաբերյալ իրենց մեկնաբանությունները: