Գլուխ 20 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 147
Հոդված 147.
Պատգամավորները կարող են մասնակցել կառավարության դռնբաց նիստերին:
Կառավարությունը Ազգային ժողովի նախագահին և մշտական հանձնաժողովներին տեղյակ է պահում կառավարության նիստերի անցկացման օրվա և օրակարգի մասին:
Կառավարության նիստերի դահլիճում տեղեր են հատկացվում Ազգային ժողովի ներկայացուցիչների համար: