Գլուխ 17 · ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 130
Հոդված 130.
Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող դեկտեմբեր ամսվա առաջին եռօրյա նիստում:
Ազգային ժողովի նախագահը բյուջեի մասին օրենքի նախագիծը ստանալուց հետո երկօրյա ժամկետում այն ուղարկում է պատգամավորներին, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ և Ազգային ժողովի վերահսկիչ պալատ:
Նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում հանձնաժողովներում և հանձնաժողովների համատեղ նիստերում, որոնց մասնակցում են նաև կառավարության անդամներ և ներկայացուցիչներ:
Հանձնաժողովներում և հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկումների անցկացման ժամանակացույցը կազմում է Ազգային ժողովի նախագահը` խորհրդակցելով վարչապետի և Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների հետ: