Հոդված 101
Հոդված 101.
Եթե հիմնական զեկուցողն արել է կանոնակարգի 100 հոդվածի 1 կետով նախատեսված առաջարկությունը և այն չի ընդունվել, քվեարկությունից անմիջապես հետո նա իրավունք ունի անել կանոնակարգի 100 հոդվածի 2 կետով նախատեսված առաջարկությունը:
Հիմնական զեկուցողը կանոնակարգի 100 հոդվածի 3 կետով նախատեսված առաջարկությունն իրավունք ունի անել ցանկացած քվեարկությունից հետո կամ քվեարկությունից առաջ, և այն ընդունվում է առանց քվեարկության` չհանելով հարցը նստաշրջանի օրակարգից:
Եթե հիմնական զեկուցողը կառավարությունն է և նա արել է կանոնակարգի 100 հոդվածի 1 կետով նախատեսված առաջարկությունը և այն չի ընդունվել, ապա վարչապետը կամ նրա կողմից լիազորված նախարարը քվեարկությունից անմիջապես հետո կարող է պահանջել մեկ ժամ տևողությամբ ընդմիջում, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կառավարության վստահության հարցը դնելու վերաբերյալ կողմնորոշվելու համար: Եթե ընդմիջումից անմիջապես հետո վարչապետը օրենքի նախագծի ընդունման առնչությամբ դնում է կառավարության վստահության հարցը, ապա Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշում չընդունվելու դեպքում օրենքի նախագիծը համարվում է ամբողջությամբ ընդունված: