Գլուխ 17 · ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 133
Հոդված 133.
Մտքերի փոխանակության համար կատարվում է հերթագրում: Ելույթների համար պատգամավորներին տրվում է 10 րոպե:
Մինչև խմբերի և խմբակցությունների ելույթները վարչապետի ներկայացմամբ նախարարներին, Երևանի քաղաքապետին և մարզպետներին տրվում է 7 արտահերթ ելույթի իրավունք:
Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարում է հարցի քննարկման ընդմիջում առնվազն 48 ժամով: